Պուշկինի հրապարակում «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաքի ավարտից հետո «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը և հայտնի բլոգեր Նավալնին ձերբակալվել են: Ոստիկանության տվյալներով՝ նրանք ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հանրահավաքի ավարտից հետո Պուշկինի հրապարակի ընդդիմադիրներին Ուդալցովը կոչ է արել մնալ հրապարակում` հայտարարելով, որ ինքը հրապարակը կլքի այն ժամանակ, երբ Կրեմլից կհեռանա Պուտինը:









































