Կանադան այսօր Սիրիայի հանդեպ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ արգելելով գործարք կնքել Սիրիայի կենտրոնական բանկի հետ` այսպիսով փորձելով դադարեցնել Բաշար Ալ-Ասադի կողմից երկրում իրականացվող բռնությունները:
Reuters-ը հաղորդում է, որ, ըստ պատժամիջոցների, արգելվում է օգտվել Սիրիայում ցանկացած մեկի ֆինանսական ծառայություններից կամ նրանց ծառայություններից, ովքեր աշխատում են Սիրիայի կողմից:
Կանադայի արտգործնախարարն ասել է, որ իրենց վերաբերմունքն ակնհայտ է. Ասադը պետք է հեռանա, այլապես պատժամիջոցները կխստանան:








































