Լուբյանսկայա հրապարակում ձերբակալվել և ծեծի է ենթարկվել Московские новости-ի լրագրող Պավել Նիկուլինը։ Այս մասին հաղորդվում է հրատարկության Facebook-ի էջում:
Նրա հետ միասին ձերբակալվել են նաև Ридус-ի թղթակից Մարիա Կլիմովան և РИА Новости-ի ֆոտոթղթակից Անդրեյ Ստենին:
Ավելի վաղ միկրոբլոգերում հաղորդվում էր Коммерсант-ի ֆոտոթղթակից Գլեբ Շելկունովի և լրագրող Արկադի Բաբչենկոյի ձերբակալությունների մասին:
Լուբյանկայում, ըստ ոստիկանության տվյալների, ձերբակալվել է մոտ 50 մարդ, իսկ «Դրուգայա Ռոսիա»–ի ակտիվիստներն էլ իրենց հերթին հայտնում են 100 ձերբակալվածների մասին:








































