Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 5-ին զանգահարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Կանցլերը հավաստիացրել է Պուտինին, որ ռազմավարական գործընկերության շրջանակներում ինքը մտադիր է շարունակել Գերմանիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները: Նա համոզմունք է հայտնել, որ երկրի մոդեռնացման գործընթացում Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունը մեծ դեր է խաղալու»,-ասել է Զայբերտը, ում խոսքերը մեջբերում է կառավարության մամլո ծառայությունը:
Բացի ընտրությունների արդյունքներից, Մերկելը Պուտինի հետ քննարկել է նաև Սիրիայի իրավիճակը, որտեղ արդեն շուրջ մեկ տարի չեն դադարում հակակառավարական ելույթները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:








































