Ոստիկանությունն այսօր ասել է, որ Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը սպանել է առնվազն երկու հոգու և վիրավորել ևս չորսին՝ հարձակվելով Քաբուլից դուրս գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա:
Associated Press-ը հաղորդում է, որ ոստիկանապետ Քաբիր Ահմադն ասել է, թե մահապարտ ահաբեկիչը Բաղրամի օդային բազայի մոտ պայթեցրել է ինքն իրեն։ Դա նույն վայրն է, որտեղ ԱՄՆ ուժերը փետրվարի 20-ին այրել էին Ղուրաններն ու իսլամական այլ սուրբ գրքեր: Ղուրանների այրումը, որն ըստ ԱՄՆ-ի, պատահական է եղել, դարձել է 6 օր շարունակվող ցույցերի պատճառ, որոնց ընթացքում 40 մարդ է մահացել, ներառյալ՝ 6 ամերիկացի զինվորներ:
ՆԱՏՕ-ն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանում` Բաղրամի օդային բազայի մոտ, բայց բազան պայթյունից չի վնասվել:










































