Մոսկվայի Չերտանովո շրջանային դատարանի որոշմամբ ազատազրկման դատապարտվեց «օրենքով գող» 37-ամյա Սուլիկո Շարիկզադեն` «Սուլիկո Տբիլիսկի» մականունով: Նա մեղավոր է ճանաչվել ապօրինի թմրանյութեր պահելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:
Ըստ PrimeCrime գործակալության` նրան ձերբակալել էին 2010թ. սեպտեմբերի 22-ին, երբ նա ոստիկաններին էր ներկայացրել կեղծ փաստաթուղթ` Արմեն Շարիկյանի անունով, սակայն իր նկարով: Նրա մոտ հայտնաբերվել էր նաև 1,55 գր հերոին:
Դեկտեմբերի 24-ին դատարանը նրան դատապարտեց մեկ տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: Սուլիկոն ազատության մեջ էր մնացել, փաստորեն, ընդամենը կես տարի, քանի որ նախորդ դատավճռի ժամկետն ավարտվել էր 2010թ. գարնանը: