Monday, 08 06 2026
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ

«Նորաշեն 2007»-ի գործով շաբաթական 2 դատական նիստ կհրավիրվի

«Նորաշեն 2007»-ի գործով շուրջ 200 խաբված բնակարանատերերը այսօր ևս մեկ անգամ ապարդյուն հասան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և զայրացած վերադարձան, ինչպես իրենք էին նշում՝ «կրկին փողոցներ»:

Արդեն երրորդ անգամ այս գործով դատական նիստը չի կայանում պաշտպաններից մեկի բացակայության պատճառով, իսկ այսօր նիստից բացակայում էր ամբաստանյալներից Դավիթ Երեմյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը` վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Ու թեև ամբաստանյալը դատարանին հայտնեց, որ դեմ չէ առանց պաշտպանի նիստը շարունակելուն, նախագահող դատավոր Վազգեն Ռշտունին պնդեց, որ պաշտպանի բացակայությամբ նիստ շարունակելու իրավունք օրենսդրությամբ վերապահված չէ, ինչին չառարկեց նաև մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս գործով դեռ նախորդ դատական նիստի ժամանակ որոշվել էր, որ յուրաքանչյուր նիստին հերթականությամբ կհարցաքննվի 10 վկա, ինչին միայն կհաջորդի ապացույցների հետազոտման փուլը:

Հաշվի առնելով դատավարության ձգձգումները՝ դատավոր Վազգեն Ռշտունին այսօր դատարանում հավաքված տուժողներին առաջարկեց մասնատել գործը և, որպեսզի յուրաքանչյուր նիստին այսքան մարդ չգա ու երբեմն էլ՝ անիմաստ, յուրաքանչյուր նիստին ծանուցվի հերթական 10 վկայություն տվողին, իսկ արդեն վերջում, երբ գործը կհասնի ապացույցների հետազոտմանը, դատարանում ներկա կլինեն արդեն բոլոր տուժողները: Ըստ երևույթին, դատարանում հավաքված տուժողների բազմությունը կողմ էր դատավորի առաջարկին, մանավանդ, որ գործի ձգձգումների վերաբերյալ բնակիչների բողոքներին ի պատասխան դատավորը հիշեցրեց, որ հաշվի առնելով դատավարությանը մասնակցող անձանց քանակը՝ գործը երկար կքննվի. «Կա մոտ 200 տուժող և 100-ից ավելի վկա»:

Դատավորը և մեղադրող դատախազը ամբաստանյալներին կարգադրեցին այսուհետ կամ պաշտպանների հետ պայմանավորվածություններն այնպես դասավորել, որ նիստերն անիմաստ հետաձգելու պատճառ չստեղծվի, կամ էլ ունենալ 2 պաշտպան:

Ի դեպ, դատարանը որոշեց, որ այսուհետ դատաքննությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար շաբաթվա ընթացքում այս գործով 2 դատական նիստ կհրավիրվի, և բոլորն էլ ժամը 12.30-ին: Գործով հաջորդ նիստը նշանակված է մարտի 16-ին է:

Հիշեցնենք, որ այս գործի շուրջ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ պարզվել էր որ 120-ից ավելի ընտանիքներ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվին գումար են վճարել նորակառույցում բնակարան ունենալու նպատակով, բայց հետագայում պարզել են, որ իրենց խոստացված բնակարանները այլ մարդկանց են վաճառվել:

Գործով որպես տուժող և վկա անցնում են շուրջ երեք հարյուր անձինք: Գործի հետ կապված շրջանառվում են մի շարք բարձրաստիճան անձանց անուններ, որոնք էլ, ըստ բնակիչների, մեղավոր են իրենց հետ տեղի ունեցածի համար:
ՀՀ ՀՔԾ կողմից գործի վերաբերյալ նախկինում տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոոպերատիվի նախագահ Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, Լ. Սամվելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Ց. Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Օհանյանին և Դ. Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում