Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եվրասիական միության քարոզիչները տնտեսապես, կամ իրենց ունեցած կապիտալով կապված են Ռուսաստանի հետ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

– Վերջին օրերին Եվրամիության պաշտոնյաները՝ Քարլ Բիլդը, Շտեֆան Ֆյուլեն, նրա ներկայացուցիչը, ինչպես նաև Քեթրին էշթոնը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարը, արձանագրեցին Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի նկատմամբ ունեցած իրենց հետաքրքրությունների մասին։ Դրանք նաև ըստ էության գործնական հարթություն տեղափոխվեցին՝ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման շուրջ արդեն սկսված բանակցային գործընթացը պետք է համարել մեկնարկած։ Այս ամենը վկայությունն է այն բանի, որ Եվրոպան և Հայաստանը ունեն ներքին համաձայնություն, և Հայաստանը որոշել է՝ իր  զարգացման ուղղությունը Եվրոպան է և եվրոպական ընտանիքը: Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այսօր մտնել այդպիսի հարաբերությունների մեջ` լինելով Ռուսաստանի համար  տարածաշրջանում այդքան կարևոր երկիր և պահպանելով իր հարաբերությունը Ռուսաստանի հետ:

– Թե ինչքանով է Հայաստանը պատրաստ  այդպիսի խորությամբ համագործակցել, ինչն ակնկալում է Եվրոպական միությունը, իհարկե՝ դժվար է գնահատել, հատկապես, եթե հաշվի ենք առնում Հարավային Կովկասում ընթացող գործընթացները և Հայաստանի   տնտեսական, ռազմական, քաղաքական օրգանական կապը Ռուսաստանի հետ։ Գիտենք նաև, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական դաշինքի անդամ է: Միանշանակ գնահատական տալ, թե Հայաստանը ամբողջությամբ բռնել է եվրաինտեգրման ճանապարհը և որևիցե այլընտրանք չի տեսնում` կլինի չափազանցված: Բայց արվում են քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպական ընտանիքի, մասնավորապես՝ Եվրոպական միության հետ, ինչը պետք է բնորոշել երկու հիմնական գործոններով: Առաջինը Եվրոպական միության քաղաքական կշռի մեծացումն է ամբողջ աշխարհում՝ Եվրամիությունը կարողացավ հաստատել իր քաղաքական ինքնությունը աշխարհաքաղաքականության մեջ: Երկրորդը Հարավային Կովկասում ընթացող ներքին տրանսֆորմացիոն գործընթացներն են, ինչն ստիպում է այլ աչքերով նայել իրականությանը և նոր իրողության մեջ գտնել միջազգային քաղաքականությունը, որը կլինի հայամետ: Որովհետև Հայաստանից այսօր պահանջվում է աչալուրջ կերպով հետևել գործընթացներին, տուրք չտալ էմոցիաներին, կրքերին, գործել սառը և կշռադատված:

 – Պարոն Ղազինյան, վերջերս Սերժ Սարգսյանը հանդիպել էր Եվրանեսթի պատվիրակության հետ և այնտեղ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանը վերադառնում է եվրոպական արժեքների ընտանիքին: Այսպիսի հայտարարություն վերջին 14 տարում ՀՀ ղեկավարների շուրթերից չէինք լսել, ավելին՝ 2006 թվականին ընդամենը եվրոպական ուղղությամբ շարժվելու ցանկություն հայտնելու մասին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցի հետևանքը եղավ այն, որ Արթուր Բաղդասարյանը  պաշտոնանկ եղավ ԱԺ նախագահի պաշտոնից: Եվրամիության հետ հարաբերությունների տեսանկյունից մենք բոլորովին այլ պայմաններում ենք գտնվում, և պետք է խոստովանել, որ իշխանության մոտ որակական փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարելի է արդեն նաև քաղաքական կամք նշմարել՝ այն առումով, որ Հայաստանը որոշել է Եվրոպական միության հետ խորը ինտեգրացիոն գործընթացների գործնական քայլեր ձեռնարկել:

– Այն փաստը, որ Հայաստանը ունի քաղաքական կամք, թերևս վիճարկելի չէ: Ես դրան կավելացնեի նաև նախագահի ասած ևս երկու միտք, որը հնչեց Վարշավայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ. նման միտք երբևէ չէր հնչել Հայաստանի որևէ քաղաքական ղեկավարի շուրթերից: Առաջինը, որ Հայաստանը պաշտոնապես խոսեց ԵՄ էներգետիկ անվտանգության մասին, իսկ երկրորդը`Հարավային Կովկասում Եվրոպական ինտեգրացիոն մոդելի կիրառման ահրաժեշտության: Այս ամենը իսկապես ինձ ոգևորեց, կարծես այն բխում էր իմ գաղափարական համոզմունքներից՝ Հարավային Կովկասը մի ընտանիք է, որն ունի ներքին խնդիրներ։ Եթե ժամանակին Գերմանիան ու Ֆրանսիան գտան համարձակություն՝ հաղթահարելու ներքին թշնամանքը, ապա ինչո՞ւ մենք չփորձենք, մանավանդ՝ Հարավային Կովկասում ունենք ընդհանուր ժառանգություն: Սա ինձ խորհելու տեղիք տվեց՝ արդյոք մենք վերադառնում ենք 90-ականների՞ սկիզբը, երբ Հայաստանը համարվում էր ժողովրդավարության կղզյակ, թե՞ վերադառնում ենք 301 թվականը, երբ Հայաստանը ընդունեց քրիստոնեություն, իսկ եվրոպական արժեքային համակարգը հիմնված է քրիստոնեական գաղափարախոսության և արժեհամակարգի վրա: Նախագահը միգուցե երկուսն էլ նկատի է ունեցել, բայց մի բան ակնհայտ է՝ այսօր իրականում առկա է քաղաքական կամք: Հայաստանը Եվրոպական միության հետ այսչափ խորը համագործակցության մեջ երբևէ չի եղել: Հայաստանում այս ներքին քաղաքական, նաև տարածաշրջանային զարգացումների սրացումը և լարվածությունը պայմանավորված էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի կոշտ հակամարտությամբ: Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում զիջել, և գործում էր կա՛մ ինձ, կա՛մ քեզ տարբերակը: Չկար կոմպրոմիս, որի շուրջ կհամաձայնեին այս երկու իմպերիալիստական նկրտումներով առաջնորդվող գերտերությունները, մինչդեռ այժմ մենք ունենք այլընտրանք, ու կարծես և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը կոմպրոմիսային մի լուծում են գտել. ինչքա՞ն կարող են միմյանց հետ կռվել այս փոքր տարածաշրջանում, ի վերջո պետք է կարողանան գտնել մի հանգուցալուծում, որը կբերի խաղաղություն, կայունություն, և դրանից կշահեն բոլորը` Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը: Հասկացան, որ այստեղ պետք է արժեհամակարգային խարիսխ, որի վրա կկառուցվի այդ համագործակցությունը, և ԱՄՆ-ը կարծես նշմարելի իմաստով պասիվացել է` առաջնային տեղ տալով Եվրոպական միությանը, իսկ Ռուսաստանը ԵՄ-ի հետ ունի բազմաթիվ խորը կապեր և Եվրոպական միության հետ ուղղակի առճակատման գնալ չի կարող: Անշուշտ, կան որոշակի հակասություններ, կան հարցեր, որտեղ իրենք չեն կարողանում գտնել կոմպրոմիսներ, հատկապես դա վերաբերում է Հարավային էներգետիկ միջանցքին, որը շրջանցում է Ռուսաստանը, և, բնականաբար, դրան դեմ է Ռուսաստանը, բայց սպասել ուղղակի առճակատման Եվրոպական միության և Ռուսաստանի միջև՝ միամտություն կլինի:

– Ձեր հարցազրույցներում Դուք կանխատեսում եք Ղարաբաղյան գործընթացի հետ կապված՝ Եվրոպական միության ակտիվացում: 2010 թվականին Դուք նշում էիք, որ այլընտրանք չկա Եվրոպական միության ուղիղ և ուղղակի ներգրավմանը խաղաղ գործընթացում, որովհետև օրերս  Եվրամիությունը բաց տեքստով պահանջում է առանց արգելքի Ղարաբաղ մուտք գործելու հնարավորություն, իսկ էշթոնը իր հայտարարության մեջ խոսում էր հետկոնֆլիկտային մասնակցության և դերակատարության մասին, ինչի վերաբերյալ անցյալ տարի Շտեֆան Ֆյուլեն էր ասել՝ Եվրամիությունը մեծ դերակատարություն պետք է ունենա խնդրի կարգավորումից հետո: Գնահատեք, խնդրում եմ. դա այն էր, ինչ դուք պատկերացնո՞ւմ էիք, այն ժամանակ ի՞նչ հաշվարկների վրա էր հիմնված Ձեր կանխատեսումը:

2010 թվականի մայիսին Եվրախորհրդարանի կողմից ընդունվեց Հարավային Կովկասի միասնական ռազմավարության փաստաթուղթը, որը Հայաստանը ոչ օրինաչափ գնահատեց, այսինքն՝ չտվեց ռացիոնալ գնահատական՝ այն որակելով խառնաշփոթ: Ոչինչ չմնաց Կիրիլովի նախնական նախագծից, և 732 պատգամավորներին, որոնք կողմ քվեարկեցին և հաստատեցին Հարավկովկասյան ընդհանուր ռազմավարությունը, թերևս չի կարելի կապել մեկ անձի հետ: Դա հայկական ստերեոտիպ է՝ ամեն ինչ անձնավորել, գտնել մեղավորին, փորձել հետք գտնել, փնտրել արտաքին թշնամի, փորձել դավադրություն գտնել յուրաքանչյուր նախաձեռնության մեջ և գտնել միայն վատը: Բանաձևը, ինչ խոսք, ունի պահանջ, այն է՝ դուրս բերել հայկական զորքերը անվտանգության գոտուց, բայց դրա հետ մեկտեղ կային բավական հետաքրքիր պահանջներ՝ այն, որ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին ներգրավել Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ նախագծերի մեջ, նաև կոչ է անում խորհրդին ուսումնասիրել Եվրոպական միության խաղաղապահ ուժերի առաքելության իրականացումը: Սրանք շեշտադրումներ էին, որոնք պետք է արտաքին քաղաքական ոլորտի համակարգողներին խորհելու տեղիք տային, և դրանցից կարելի է ենթադրել, որ Եվրամիությունը այդ փաստաթուղթը հենց այնպես չընդունեց՝ Կիրիլովի քմահաճույքով, որը որոշեց, թե Եվրոպական միությունը պետք է ակտիվացնի ջանքերը Հարավային Կովկասում: Սա Եվրոպական միության ընդհանուր դիրքորոշումն էր, որը հետագայում ստացավ գործադիր ուղղվածություն, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի ակտիվ ներգրավվածությունը։ Դա վերաբերում է քաղաքական ասոցացմանը, որի շուրջ ներկայումս ընթանում են բանակցություններ, և առևտրատնտեսական համագործակցությանը. վերջերս անսպասելիորեն հայտարարվեց, որ Եվրահանձնաժողովը սկսում է բանակցությունները Հայաստանի հետ խորը համապարփակ Ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ։ Հաջորդը արդեն մուտքային արտոնագրի դյուրացման բանակցությունների սկիզբն է, որը թերևս պետք է բնութագրել որպես ցատկ, որը մենք կարող էինք ակնկալել առաջիկա երեք-չորս տարվա ընթացքում:

– Ղարաբաղի հետ կապված՝ որքանո՞վ գործնական կարող է լինել Եվրոպական միության մասնակցությունը և Եվրոպայից հնչող այն կոչերը, թե Ֆրանսիային պետք է փոխարինի Եվրամիությունը, հատկապես հայկական բանաձևի շուրջ սկսված թնջուկից հետո, երբ եվրոպացիների համար այլևս կասկածելի է, թե Ֆրանսիան կարող է անաչառ միջնորդ լինել։ Ֆանսիային փոխարինելու շանսեր կա՞ն, հատկապես Եվրամիությունը ունի՞ այդպիսի հնարավորություն:

– Եթե ուշադրություն դարձնենք Եվրահանձնաժողովի և Եվրամիության խորհրդի ընդունած ակտերի ձևակերպումներին, ապա կնկատենք, որ դրանցում խոսվում է հետկոնֆլիկտային ներգրավման մասին: Հետաքրքիրն այն է, որ Եվրոպական միության արտաքին հարցերով խորհուրդը կազմված է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարներից, որոնք արտահայտում են իրենց պետությունների ազգային արտաքին քաղաքական պաշտոնական դիրքորոշումը: Սա տարբերվում է խորհրդարանի բանաձևից: Խորհրդարանը ուղղակի ընտրված մարմին է, ժողովուրդն է ընտրել և ունի ներկայացուցչություն, որտեղ հստակ արտահայտվում է արտաքին քաղաքական կամքը: Հետևաբար սա պետք է համարել պաշտոնական դիրքորոշում՝ ի տարբերություն խորհրդարանի, որը ավելի քիչ է քաղաքական բնույթ կրում։ Մասնավորապես դա արտահայտվում է Մինսկի խմբի համանախագահներին իրենց աջակցությունը հայտնելու, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի ջանքերին աջակցություն հայտնելու ձևով, և փաստացի Եվրամիությունը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի մշակմանը անմիջական  ներգրավվելուն:

– Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն այս պահին կարելի՞ է բացառել: Այդպիսի բան հնարավոր չէ՞:

– Կարծում եմ, որ ապագայում ևս դա հնարավոր չի լինի:

– Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին այս համաձայնագրի մասին արդեն բաց տեքստով խոսել են Շտեֆան Ֆյուլեն և նրա ներկայացուցիչը՝ ասելով, թե Հայաստանի հետ մեկնարկում են նման բանակցություններ: Կարո՞ղ ենք դա դիտարկել այսօր առավել շրջանառության մեջ դրված ռուսական այն նախագծի տարբերակի շուրջ, որն առաջարկում է Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական միություն կոչված նախագծում, որտեղ նախկին խորհրդային երկրներին առաջարկվում է ներգրավվել և մասնակցություն հայտնել: Նախորդ տարի մասնակցելու նախնական համաձայնություն են տվել Ղազախստանն ու Բելառուսը, ակնկալվում է, որ Հայաստանը ևս պետք է պատասխանի: Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է մասնակցի այս նախագծին: Դուք նո՞ւյնպես գտնում  եք, որ ըստ էության Եվրամիության առաջարկը այլընտրանք է Ռուսաստանի առաջարկին:

– Այն մարդիկ, ովքեր քարոզում կամ բաց տեքստով հայտարարում են, թե Հայաստանի ապագան կապված է Եվրասիական միության հետ, և նաև այն շրջանակները, որոնք անմիջականորեն հետաքրքրված են այդ գաղափարով, դիտարկելով նրանց անցած պատմությունը և անցած կյանքը` կտեսնենք, որ նրանք կամ տնտեսապես, կամ իրենց ունեցած կապիտալով կապված են Ռուսաստանի հետ, կամ նրանց ամբողջ գիտակցական քաղաքական կարիերան ռուսական նոմենկլատուրայի ազդեցության տակ է։ Նրանց չի կարելի մեղադրել, քանի որ սրանում է բազմազանությունը, այլակարծությունը, պետք չէ փորձել, որ բոլորը միակարծիք լինեն և ողջունեն Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը և մերժեն Եվրասիական միության գաղափարը: Ես հակված եմ մտածելու, որ սա Պուտինի նախընտրական թեզերից մեկն էր՝ այն թաքնված, քողարկված քաղաքականությունը, որն ուղղված էր Խորհրդային միության նկատմամբ ունեցած կարոտախտին: Սա մի գործիք է, որ կարող է օգտագործվել նախկին Խորհրդային միության գաղափարախոսությունը վերականգնելու համար. չէ՞ որ կան այնպիսի մարդիկ, որոնք Խորհրդային միության տարիներին մեծապես օգուտներ են քաղել և ներկայումս բաղձանքով են հիշում այդ տարիները ու փորձում դրանք ետ բերել: Եվրոպական միությունը արդեն 55 տարի գործող կառույց է՝ իր ձևավորված մշակույթով, ավանդույթներով, գործիքների համակցությամբ, առաջարկներով: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի օգնություն է տրամադրել Եվրոպական միությունը Հայաստանին` միայն տարեկան 100 միլիոն եվրո դրամական օժանդակություն հատկացնելով, նաև գրանտային ծրագրերը աջակցելով:

– Ի տարբերություն Ռուսաստանի՝ ԵՄ-ն բավական լուրջ պահանջներ է դնում խորը համագործակցության դիմաց, և Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները հենց այդ նախապայմաններից մեկն են լինելու՝ թերևս հենց նույն խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Ինչպե՞ս եք գնահատում այս նախընտրական փուլում արտաքին խաղացողների դերակատարությունը, և ընդհանրապես՝ չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ  նրանց շարժը այս գործընթացներում:

– Փաստացի վերլուծության համար ապացույցների բացակայությունը մղում է զուտ ենթադրությունների: Ես նշեցի, որ Եվրոպական միությունը և Ռուսաստանը Հարավային Կովկասի համար մղվող պայքարում անմիջական առճակատման չեն գնա: Դա իրենց շահերից չի բխում: Նրանք կփորձեն գործընթացի վրա իրենց ազդեցությունը գործել Հայաստանի ներսից, և յուրաքանչյուրը կփորձի ստանալ իր քաղաքական ուժերի ներկայացվածությունը պետության կառավարման գործընթացում։ Այստեղ պրոյեկցիա անելով պրոռուսական քաղաքական ուժերին և պրոարևմտյան քաղաքական ուժերին՝ կհասկանանք, թե Ռուսաստանն ու Արևմուտքը փափուկ ուժի միջոցով ինչպես են մրցելու:

– ՀՀԿ-ն դարձել է ԵԺԿ անդամ: Կարո՞ղ ենք նշել, որ Հայաստանի իշխանությունը, ի դեմս ՀՀԿ-ի, գոնե մեծամասնություն կկազմի:

– Կուսակցության մակարդակով կարող ենք ասել, բայց պետական քաղաքականության մակարդակով միանշանակ պնդել շատ դժվար է, քանի որ մենք ունենք անվտանգության բաղադրիչ: Միանշանակ ասել, որ այսօրվա քաղաքական իշխանությունը գնում է ամբողջական 100 տոկոսանոց պրոարևմտյան քաղաքականության, միգուցե խելամիտ չէր  լինի իշխանությունների կողմից, որովհետև չմոռանանք, որ մենք շրջապատված ենք այնպիսի երկրներով, որոնց հետ ունենք լուրջ տարաձայնություններ՝ մեկի հետ ունենք փակ սահման, մյուսը սպառնում է պատերազմական գործողություններով և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում