Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղը կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Սաակաշվիլին Ադրբեջանում կմասնակցի մի շարք միջոցառումների և կկնքի մի շարք միջազգային պայմանագրեր: Ադրբեջանում Սաակաշվիլին հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի և խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովի հետ:
Ըստ Կալանդաձեի՝ Սաակաշվիլիի այդ այցը կհանդիսանա երկու երկրների միջև արդյունավետ հարաբերությունների հերթական ապացույցը: Սաակաշվիլիի ադրբեջանական այցը կավարտվի մարտի 7-ին:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը, հայտնել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 4-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան:









































