Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը մուտքի վիզա չի տրամադրել Իրանի նախագահի խորհրդական, Կանանց և ընտանեկան հարցերով կենտրոնի ղեկավար Մարիամ Մուջթահիզադեի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալի Հաբիբը: Վերջինիս խոսքերով՝ ամերիկյան կողմի այդ քայլի պատճառով իրանական պատվիրակությունը չի կարողացել մասնակցել մարտի 3-ին Նյու Յորքում տեղի ունեցած Կանանց հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 56-րդ նիստին:









































