Saturday, 13 06 2026
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի

Ռուսաստանում ընտրությունը կշարունակվի

Ռուսաստանի նախագահի ընտրության արդյունքն, իհարկե, անկանխատեսելի չէր: Քչերը կզարմանան՝ լսելով, որ Պուտինն ավելի քան 63 տոկոսով դառնում է ՌԴ նոր նախագահ կամ վերադառնում է իր նախագահական պաշտոնին: Այդ իմաստով, Ռուսաստանի նախագահի ընտրությունը, նույնիսկ ընտրակեղծիքների մասին մեծածավալ հայտարարությունների և հաղորդագրությունների ֆոնին, թերևս այդքան էլ էական նշանակություն չունի այդ երկրի առաջիկա զարգացումների համար: Պուտինը վերադարձավ, և դա սպասելի ու կանխատեսելի էր:

Հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչ է լինելու այսպես ասած՝ Բոլոտնայա հրապարակի, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացիական-ընդդիմադիր այն շարժման հետ, որը ծավալվեց նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին կայացած Պետդումայի ընտրությունից հետո: Այդ շարժումը նախագահի ընտրությանն իր թեկնածուն չուներ: Այդ շարժումը նույնիսկ փորձեց ցուցադրաբար առանձնանալ այդ ընտրության գործընթացից: Մինչդեռ հենց Բոլոտնայայի ուղղությամբ է գտնվում Ռուսաստանի համար առաջիկա տարիների զարգացումների բանալին: Անգամ Պուտինի վերադարձի բովանդակությունն ու արդյունքը զգալիորեն պայմանավորված է հենց ընդդիմադիր շարժման զարգացումներով:

Ինչպիսին կլինի այդ շարժումը, ինչ դրսևորումներ կունենա, ինչ միտումներ կլինեն, կլինեն երկպառակություններ, թե կլինի ֆիլտրացիա և բյուրեղացում, կլինեն հիասթափություններ, թե կլինի Ռուսաստանի տիրոջ զգացողությամբ քաղաքացիների համակարգի ձևավորում. ահա այս հարցադրուներն են, որ ներկայումս էական են Ռուսաստանի համար, Պուտինի համար: Այլ կերպ ասած՝ Ռուսաստան կոչվածի ծանրության կենտրոնի փոփոխությունն է խնդիրը: Եթե այդ ծանրության կենտրոնի փոփոխությունը տեղի ունենա, ապա նորընտիր նախագահ Պուտինն էլ անխուսափելիորեն ստիպված է լինելու հաշվի նստել այդ իրողության հետ:

Իհարկե, Պուտինի համար ներկայումս շատ էական է շարժման թուլացումը, քանի որ հակառակ դեպքում նա չի կարող կառավարել իր նախընտրելի դիկտատուրական ոճով, չի կարող լինել միանձնյա որոշումներ կայացնողն ու ճակատագրեր տնօրինողը: Մյուս կողմից, սակայն, ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների հեղափոխական այս ժամանակաշրջանում, որ հանրության քաղաքացիական ակտիվության դեմ ցանկացած դիկտատուրական հակազդեցություն առաջացնում է էլ ավելի մեծ ակտիվություն: Եվ այդ իմաստով ՌԴ նորընտիր նախագահը կանգնած է երկու քարի արանքում, մի կողմից՝ նա չի կարող թույլ տալ շարժման ծավալում և ուժգնացում, մյուս կողմից՝ նա չի կարող իրեն հատուկ ուժային-հրամայական մեթոդներով կասեցնել շարժման ծավալումը: Այլ կերպ ասած՝ ներկայումս, քաղաքացիական ալիքի ճակատագիրը Ռուսաստանում հենց ՌԴ քաղաքացիների, այդ ալիքի մասնակիցների ձեռքին է, և հարցն այն է, թե արդյոք նրանք ինչպե՞ս կտնօրինեն իրենց ռեսուրսը, իրենց բնական առավելությունը, որ թելադրվում է ժամանակի հանդեպ իրենց մտածողության ադեկվատությամբ:

Փաստացիորեն, իրական ընտրություն ասվածը Ռուսաստանում շատ ավելի շարունակական պրոցես է, քան մարտի 4-ի քվեարկությունը, և այդ ընտրությունը մարտի 4-ից ավելի առաջ սկսվեց ու շարունակվելու է դեռ երկար՝ մինչև քաղաքացիական շարժման ավարտ կամ լիարժեք հաղթանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում