Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, հիմնվելով նախնական տվյալների վրա, Վլադիմիր Պուտինին հայտարարել է երկրի նախագահ:
ԿԸՀ-ն մշակել է քվեաթեերթիկների 99.3%-ը, որի արդյունքներով՝ Պուտինը հավաքել է ձայների 63,75%-ը, Գենադի Զյուգանովը՝ 17,19%-ը, Միխայիլ Պրոխորովը՝ 17,19%-ը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23%-ը, իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3,85%-ը:
«Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը»,- ասել է Չուրովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Չուրովի այդ հայտարարությունից հետո ընտրական հանձնաժողվի անդամները ծափահարել են, նրանց հետևել են ԿԸՀ մամուլի կենտրոնում հավաքված դիտորդներն ու լրագրողները:












































