Հայտնի է, որ հունվարի 18-ին Հայաստան է այցելելու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որն աչքի է ընկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետևողականությամբ: «Առաջին լրատվականը» «Շարխաթուն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մելիսա Բրաունից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Թոմաս Համմարբերգի այցից: «Նախորդ այցերի ժամանակ քաղբանտարկյալների կանայք հանդիպում են խնդրել պարոն Համմարբերգից, և այդ հանդիպումները կայացել են: Հիմա էլ, կարծում եմ, անազատության մեջ գտնվող ինը քաղբանտարկյալների կանայք կցանկանան հանդիպել Թոմաս Համմարբերգին: Հույս ունեմ, որ այս անգամ էլ նա չի մերժի»,- մեր զրույցի ժամանակ ասաց Մելիսա Բրաունը: