Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կնոջ հայրը` Ֆավազ Ախրասը, ասել է, որ սարսափած է Ասադի` Սիրիայում ապստամբությունը ճնշելու եղանակներից:
Այս մասին կիրակի գիշերը հաղորդել է Մեծ Բրիտանիայի Sunday Express օրաթերթը:
Հաղորդման համաձայն` Ախրասը, որն ապրում է Լոնդոնում, ասել է` ինքն աղերսել է Ասադին ժողովրդավարական փոփոխություններ կատարել, քանի դեռ ուշ չէ: Նա նաև իր անհանգստություններն է հայտնել դստեր` Ասմայի անվտանգության համար: