ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է Գլխավոր դատախազությանը ստուգել մի շարք ռեզոնանսային գործերի մեղադրական դատավճիռների օրինականությունը: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նման կարգադրություն Մեդվեդևն արել է փետրվարի 20-ին՝ Պետդումա չանցած կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Դատավճիռների վերանայմանը ենթակա են 32 դատապարտյալ, որոնց թվում է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Կարգադրությունը կատարելու ժամկետը լրանում է 2012թ. ապրիլի 1-ին:







































