Կոնգոյի Հանրապետությունում նախօրեին տեղի ունեցած պայթյունների պատճառը կարճ միացումն է: Այս մասին Xinhua գործակալությանն ասել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունը խլել է 146 մարդու կյանք: Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով` այդ թիվը գերազանցում է 200-ը:
Երեկ, ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին հաղորդվում, որ պայթյունը հնարավոր է` ահաբեկչության հետևանք է:








































