Դաղստանում ընտրատեղամասի վրա հարձակման հետևանքով երեք ոստիկան է զոհվել։ Այս մասին մարտի 4-ի երեկոյան РИА Новости-ին հաղորդել է ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:
«Զինված, փակ դեմքերով երեք անձնավորություն քվեարկությունը դադարեցնելուց մեկ ժամ հետո հարձակվել են Դաղստանի գյուղերից մեկի ընտրատեղամասի վրա»,– պատմել է Գորովոյը:
Հարձակման հետևանքով զոհվել են ոստիկանության երեք աշխատակիցներ։ Գրոհայիններից մեկին հնարավոր է եղել ոչնչացնել: Այլ մանրամասներ ՆԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։








































