Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ ԱԺ առաջիկա ընտրությունների նախաշեմին «Ժառանգություն» կուսակցության մեկնարկային հնարավորությունները 5 տոկոսի սահմաններում են: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այդ քաղաքական ուժն ամբողջությամբ խարսխված է իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի վրա: Նա իր ուսերին է կրում նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության բեռը, և լավ կլինի, որ «Ժառանգության» ղեկավարը կարողանա այդ երկու բեռը բարեհաջող հասցնել Ազգային ժողով»,- ասաց նա:
Աբիբեկյանի խոսքով, երեկ՝ մարտի 2-ին, կայացած կուսակցության համագումարը չի կարելի նախընտրական քարոզարշավի մեկնարկ համարել: «Այդ միջոցառման մասին բնակչության շատ փոքր տոկոսը գիտի, և առնվազն մեկ-երկու շաբաթ ժամանակ է պետք, որպեսզի համագումարը հետք թողնի հանրային կարծիքի վրա: Սա ժամանակ պահանջող գործընթաց է»,- ասաց սոցիոլոգը:











































