ԱԺ վերահսկիչ պալատն օրերս հրապարակել է անշարժ գույքի կադաստրի համակարգում անցած տարի կատարած ստուգումների արդյունքները: Մի շարք տեխնիկական խախտումներից, երկակի ստանդարտների կիրառումից բացի, չեն գրանցել կառույցներ, որի արդյունքում գույքահարկի բազայից դուրս է մնացել շուրջ 3.8 մլրդ դրամ, որից համայնքային բյուջե յուրաքանչյուր տարի կգանձվեր շուրջ 10 մլն դրամ:
«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն»-ին քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքներն իրականացնելու համար հավելյալ վճարվել է 3 մլն 076.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետբյուջե: Պետտուրք չվճարելու պատճառով կասեցված թվով 60 լիցենզիաների մասով ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը կազմում է շուրջ 11 մլն 200 հազ. դրամ:
ՎՊ-ն կադաստրին մեկամսյա ժամկետ է տվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:








































