Ճապոնիայի կայսր Ակիխիտոն, ով փետրվարի 18-ին սրտի վիրահատություն էր տարել, մարտի 4-ին դուրս է գրվել Տոկիոյի մերձակայքում գտնվող հիվանդանոցից:
Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, կայսրը հիվանդանոցից դուրս է եկել կնոջ ուղեկցությամբ, հրաժեշտ է տվել բժիշկներին և ուղևորվել իր բնակության վայրը, որտեղ կշարունակի ապաքինվել վիրահատությունից հետո:
Բժիշկները հաղորդել են, որ 78–ամյա կայսրը լիարժեք հանգիստ վիճակում պետք է գտնվի, միայն դրանից հետո նա կարող է իր պարտականությունների կատարմանն անցնել: Ինքը` կայսրը հույս ունի ապաքինվել և մասնակցել մյուս կիրակի կայանալիք միջոցառմանը` նվիրված 2011 թ. երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին:









































