Մարտի 4-ին, ժամը 12.56–ին ահազանգ է ստացվել, որ Նորագավթից դեպի Խարբերդի ամառանոցներ գնացող ավտոճանապարհին մեքենան երթևեկելի մասից դուրս է եկել և թեքվել դեպի ձորակը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։











































