Երգչուհի Ռիհանան իր միայնակ կյանքը համարում է «գերագնահատված» և այժմ զուգընկեր է փնտրում: Այս մասին գրում է timesofindia.indiatimes.com-ը:
femalefirst.co.uk-ի հաղորդմամբ՝ 24-ամյա աստղը, ով բաժանվել է Քրիս Բրաունից այն պատճառով, որ վերջինս 2009 թվականին հարձակվել էր իր վրա, խոստովանել է, որ ատում է միայնակ լինելը:
«Ես միայնակ տիկին եմ, ինչը ինձ այնքան էլ չի գոհացնում: Իմ կյանքում այնպիսի անհավանական փորձեր եմ ունեցել, բայց չեմ ուզում կյանքս ապրել, այնուհետև հանդիպել ինչ-որ մեկին, այլ ուզում եմ կյանքս կիսել նրա հետ: Ահա թե ինչն եմ ես հիմա երազում»,- ասել է երգչուհին:
Գիտակցելով, որ տղամարդիկ վախեցած են իր հռչակից՝ երգչուհին ավելացրել է. «Այդ դեպքում նրանք ինձ համար չեն: Ես շատ կուզենայի հանդիպել հանդարտ, զվարճալի և ուրախ մեկին»:









































