ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը այսօր կայցելեն Լեռնային Ղարաբաղ։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմից, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են , որ Ստեփանակերտում միջնորդները հանդիպելու են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ։
Համանախագահները Ստեփանակերտ են մեկնում Երևանից, որտեղ երեկ հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ երկուշաբթի օրը կժամանեն Բաքու։








































