Անցյալ տարի ամերիկացիներն իրենց ընտանի կենդանիների վրա ծախսել են ավելի քան 50 մլրդ դոլար, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան Կենդանիների սննդի որակի վերահսկման միության զեկույցը:
Կենդանիների սննդի և անասնաբուժական ծախսերը կազմել են այս գումարի մոտ 65%-ը, իսկ մնացած գումարը՝ մոտ 4 մլրդ դոլար, ծախսվել է «Ծառայություններ ընտանի կենդանիների համար» հայտնի ծառայությունից օգտվելու վրա, որը ներառում է զարգացնող խաղալիքներ, աքսեսուարներ, հագուստ և այլ պարագաներ:
Կենդանիների համար տարբեր իրեր արտադրողները բառացիորեն մրցակցում են շների և կատուների համար առավել արտասովոր իրեր հորինելու և արտադրելու հարցում: Բացի ավանդական զգեստներից և տաբատներից, ԱՄՆ-ում կարելի է ձեռք բերել վերնաշապիկներ, տոնական, կառնավալային զգեստներ և այլն:
Միության նախագահ Բոբ Վեթերի խոսքերով՝ ընտանի կենդանիների վրա ծախսվող գումարները, կանխատեսումների համաձայն, աստիճանաբար աճելու են:








































