L’Equipe հանրահայտ պարբերականի տվյալներով Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին Ֆրանսիայի 2011թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկն է: Անցած տարի 28-ամյա ֆուտբոլիստը վաստակել է 11.4 մլն եվրո, որը 200.000 ԱՄՆ դոլարով ավել է «Սան-Անտոնիո»-ի բասկետբոլիստ Թոնի Փարքերի ցուցանիշից: Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման է (11 մլն եվրո), ում նախորդում է «Նյու-Յորք Ռեդ Բուլլզ»-ի ֆուտբոլիստ Թիերրի Անրին:
Հավելենք, որ Ռիբերին Գերմանիայի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակներում կայանալիք Լևերկուզենի «Բայեր»-ի հետ խաղը:
«Փորձում եմ արագ վերականգնվել, բայց դեռ ցավեր եմ զգում ազդրի հատվածում: Հուսով եմ` կկարողանամ մասնակցել «Բայեր»-ի հետ խաղին»,- հայտարարել է ֆրանսիացին:









































