ԱՄՆ Ինդիանա նահանգում մարտի 2-ին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով նահանգային իշխանություններին:
Գործակալությունը հաղորդում է, որ տարերային աղետը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ինդիանա նահանգի հարավարևելյան շրջանում գտնվող Մերիսվիլ քաղաքը` ավերելով բնակելի տներ, դպրոցներ, հիմնարկություններ:
Երեկ հաղորդել էինք, որ պտտահողմը մոլեգնել է նաև Ալաբամա նահանգում: Բնական աղետի մասին հաղորդվում է նաև Քենթաքի նահանգում, որտեղ նահանգապետը հայտարարել է արտակարգ դրություն:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ հարավային նահանգներում արձանագրվել է մոտ 100 պտտահողմ. զոհերի թիվն անցնում է 13-ից:








































