Պալատական երգչախմբի անդամները հայտնվել են «սգի մեջ»: «Ժողովուրդ»-ի` իշխանական վերնախավին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Երևանում նախատեսված է եղել համերգների շարք` ի պատիվ Նիկոլա Սարկոզիի:
«Եվ Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավին զուգահեռ` այդ համերգները պետք է տեղի ունենային նաև Հայաստանում: Բայց քանի որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը, բոլոր համերգները չեղյալ են հայտարարվել:
«Կներեք, բայց այդպես ստացվեց: Համենայնդեպս, մենք չենք մեղավորը»,- ահա այսպիսի ձևակերպմամբ միջոցառման կազմակերպիչները երգիչ-երգչուհիներին բացատրել են, որ «աստղային» վարձատրությունը կստանան ավելի ուշ` ՀՀԿ-ի նախընտրական համերգների ժամանակ»,- հավելում է թերթը:









































