ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերթ Մյուլերն ասել է, որ ցանցահենային հարձակումները առավել վտանգավոր են, քան ահաբեկչությունը:
Ինչպես հաղորդում է PCMAG.com-ը, Մյուլերն ասել է, որ ահաբեկչությունը, միևնույն է, հետախուզությունների դաշնային բյուրոյի առաջնային խնդիրներից է: Բայց նա նաև ավելացրել է, որ ինքը կանխատեսում է՝ ոչ հեռու ապագայում ցանցահենային հարձակումներն առաջին վտանգը կլինեն երկրի համար:
Այդ պատճառով Մյուլերն առաջարկում է, որ հետախուզությունների բյուրոն ահաբեկչական հարձակումների դեմ պայքարելու դասընթացներից դասեր քաղի նաև ցանցահենային հարձակումների դեմ պայքարելու համար. «Այդ կերպ գործակալները, ովքեր մասնագիտացած կլինեն ցանցահենային հարձակումների դեմ պայքարի մեջ, ամենահզոր ունակությունները կունենան»:









































