Հյուսիսային Ամերիկա իր այցի ժամանակ առաջին հանրային հայտարարություններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ասել է, որ Իսրայելն իրավունք ունի ինքն իրեն Իրանից պաշտպանելու:
The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Նեթանյահուն երկուշաբթի օրը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ` քննարկելու մեծացող անհանգստություններն այն մասին, որ Իսրայելը կարող է ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ:
Իսրայելի վարչապետն ասել է, որ միջազգային հասարակությունը չպետք է թույլ տա, որ Իրանի միջուկային ծրագիրը հաջողության հասնի:
«Որպես ինքնիշխան պետություն՝ մենք իրավունք ունենք մեզ պաշտպանելու այն երկրից, որն աշխատում է մեր վերացման ուղղությամբ»,– հայտարարել է Նեթանյահուն այսօր Օտավայում՝ մինչ Կանադայի վարչապետի հետ հանդիպելը:









































