Հաղորդվում է, որ այսօր ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում գրանցվել են տորնադոներ, որոնց պատճառով գետնին են հավասարվել մի քանի տներ, վնասվել են դպրոցներ և բանտ:
CBSNews-ը հաղորդում է, որ վատ եղանակը շարունակվում է Հարավային Օհայոյում, Թենեսիում, Կենտուկիում և Ջորջիայում:
Արտակարգ իրավիճակների կառավարման պաշտոնյաներն ասել են, որ գրանցվել է երկու տորնադո, բայց մարդկային զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հիմնական վնասը եղել է մի քանի տների ավերումը: