Եվրոպայի ղեկավարներն այսօր ասել են, որ պատրաստվում են եվրոգոտու պարտքային ճգնաժամը կարգավորել և խոստացել են իրենց ջանքերը կենտրոնացնել տնտեսական աճի և գործազրկության դեմ պայքարի վրա:
The Washington Post-ը գրում է, որ Եվրոպական Միության համաժողովի ժամանակ նման փոփոխությունը դիտվում է որպես պատասխան մեծացող քննադատությանը, որն առաջացել էր վերջին 7 ամիսների ընթացքում անընդհատ բյուջեի կրճատումներ անելու պատճառով: Այդ կրճատումների հետևանքով աշատուժի 10 տոկոսը դարձել էր գործազուրկ:
Հաղորդվում է, որ համաժողովի ժամանակ ասվել է, որ ԵՄ-ն ձեռք է առնում բոլոր միջոցները Եվրոպայում տնտեսական աճը վերականգնելու նպատակով, որի համար հարկավոր է լուրջ մոտեցում` օգտագործելով ֆինանսական կայունությունը և աճն ու մրցակցությունն ապահովող գործողություններ:








































