«Վրացական արտադրության «Լազիկա» ռազմական հետևակային մեքենայի փորձարկումից հետո, որը տեղի է ունեցել անցած շաբաթ, Վրաստանի նախագահը կփորձարկի վրացական հրետանին»,– գրում է BBC-ն:
«Ով կպատկերացներ, որ Վրաստանը երբևէ կունենա հրետանի: Մենք ուրիշներից էինք խնդրում, հերթ էինք կանգնում, երբեմն մեզ վրա բեռնարգելք էին դնում, երբեմն` ոչ»,- ուրբաթ օրն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ Վրաստանը շատ ավելի լավ հրետանի կարողացավ ստեղծել, քան Իսրայելը, որին Վրաստանը դիմել էր: Նա նշել է նաև, որ «Լազիկա» ռազմական մեքենան ստեղծվել է վրաց ինժեներների շնորհիվ: «Դա այն շրջանն էր, երբ գրեթե բոլորն արգելափակել էին մեր զենքը, որովհետև բոլորը վախեցել էին, որ Վրաստանը, միևնույնն է, կանհետանա աշխարհի քարտեզից: Դա 2008 թվականն էր»,- հայտարարել է Սաակաշվիլին, ապա հավելել. «Մենք թևաթափ չեղանք, մեր ինժեներները նստեցին և զրոյից ստեղծեցին այս համակարգը»:









































