Սիրիայի ակտիվիստներն այսօր մեղադրել են կառավարությանը՝ Հոմսում սպանություններն ու տների հրդեհումները շարունակելու համար, այն էլ այն ժամանակ, երբ «Կարմիր խաչ»–ը քաղաք է բերում սպասված օգնությունը:
Ըստ The Washington Post-ի՝ սիրիացի ակտիվիստ Բասել Ֆոուադը, ով երկու օր առաջ փախել է Լիբանան, ասել է, որ իր ընկերները հաղորդել են, որ այսօր Սիրիայի զորքերը շարունակել են հարձակվել տների վրա:
Ակտիվիստները նաև ասել են, որ զինված անձինք շարքով կանգնեցրել են 10 մարդու և կրակել նրանց վրա՝ կառավարության աշխատակցի աչքի առջև: Ինչպես նաև նրանք հաղորդել են, որ Սիրիայի ուժերը 14 տարեկանից բարձր տարիք ունեցող տղաներին կալանավորում և պահում են եռահարկ մի շենքում:










































