Մարտի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է քննություն:








































