2011 թ. մայիսի 2-ին ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների կողմից սպանվաղծ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի մարմինը ծովը չի գցվել: Wikileaks-ի կողմից բացահայտված ամերիկյան հետախուզության փաստաթղթերը վկայում են, որ Բեն Լադենի մարմինը ԿՀՎ հատուկ չվերթով տարվել է ԱՄՆ բժշկական կենտրոն:
Թուրքական մամուլը գրում է, որ Stratfor հետախուզական վերլուծական կենտրոնի գաղտնի փաստաթղթերում Wikileaks-ը հայտնաբերել է Stratfor-ի նախագահ Ջորջ Ֆրիդմանի և կենտրոնի փոխնախագահ Ֆրեդ Բերտոնի նամակագրությունը, որում հերքվում է այն տեղեկությունը, թե Բեն Լադենի մարմինը ծովում է թաղվել:
Ըստ այդ տեղեկության՝ Բեն Լադենի չեզոքացումից անմիջապես հետո Ֆրիդմանն էլեկտրոանյին նամակ է ուղարկել իր տեղակալին, որում մասնավորապես ասվում է. «Բեն Լադենի մարմինը, իմ տվյալներով, արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո»: Դրան Ֆրեդ Բերտոնը պաստախանել է. «Մարմինը գտնվում է ԿՀՎ օդանավում և կտեղափոխվի զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ»:
Հիշեցնենք, Բեն Լադենի չեզոքացումից հետո հաղորդվում էր, որ նրա մարմինը ծովն են նետել, որպեսզի նրա գերեզմանը սրբատեղի չդառնա:








































