Ճապոնիայի կառավարությունը մարտի 2-ին կայացած իր նիստում որշում է ընդունել այլևս չօգտագործել «անօրինական օկուպացված» եզրույթը Կուրիլյան կղզիախմբի հարավային 4 կղզիների նկատմամբ:
Ընդդիմադիր լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորներից մեկի հարցմանը տրվել է պատասխան, որում մինչ օրս լայնորեն կիրառվող եզրույթը կղզիների անօրինական օկուպացիայի մասին, փոխարինվել է ավելի մեղմ ձևակերպմամբ` «զբաղեցվել են առանց իրավական հիմքերի»:
Մինչ այդ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը արտասահմանյան թերթերի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հնարավոր է համարում Ճապոնիայի հետ տարածքային խնդիրների լուծումը երկու երիկրների տնտեսական համագործակցության պայմաններում: «Մենք շատ ենք ուզում վերջնականապես փակել Ճապոնիայի հետ ունեցած տարածքային խնդիրև և ուզում ենք դա այնպիսի եղանակով անել, որ ընդունելի լինի երկու երկրների ու ժողովուրդների համար»,- հայտարարել է Պուտինը:
Նրա խոսքով` Կուրիլների խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Ճապոնիան և Ռուսաստանը «միմյանց ընկալեն ոչ միայն որպես հարևանների, այլև որպես անկեղծ ընկերների, որոնք շահագրգռված են իրենց էկոնոմիկայի զարգացմամբ», ինչի հետ կապված՝ երկու երկրների համար հեշտ կլինի ընդունել երկուստեք ընդունելի որոշումներ:
Հիշեցնենք, որ Ճապոնիան հավակնում է Կուրիլների 4 կղզիներին` հղում կատարելով 1855 թ. կնքված Առևտրի ու սահմանների վերաբերյալ տրակտատի վրա:









































