Ռուսական «Նովայա գազետա» թերթը գրում է, որ մարտի 3-9-ը Մոսկվայում կլինեն շրջանային ՕՄՕՆ-ի շուրջ 6000 զինվոր (Ռուսաստանի ՕՄՕՆ-ի մեկ քառորդը), որոնք կօգնեն մայրաքաղաքի ՕՄՕՆ-ին դադարեցնել իշխանությունների կողմից չարտոնված հրապարակային միջոցառումները:
Պարբերականի տվյալներով՝ զորքերի տեղափոխման հրաման առայժմ չկա, սակայն արդեն դրան են սպասում Չելյաբինսկի, Ռոստովի, Եկատերինբուրգի, Սարատովի ջոկատները: Թերթի աղբյուրը հայտնում է, որ զինվորները կուղարկվեն «ծայրահեղականության դրսևորումները կանխելու» ձևակերպումով:
ՌԴ ՆԳՆ-ն թերթի այս տեղեկատվությունը ոչ հաստատել է, ոչ հերքել:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4-ին: Հաջորդ օրը Մոսկվայում նախատեսվում է զանգվածային հանրահավաքներ: