Հինգշաբթի Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարտին Օմելին ստորագրել է միասեռականների ամուսնություններն օրինականացնելու մասին օրենք,- հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նահանգի կոնգրեսը օրինագծին հավանություն է տվել նախորդ շաբաթ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2013 թ. հունվարին:
Սակայն օրենքի հակառակորդները փորձում են այս հարցը 2012 թ. նոյեմբերին հանրային քվեարկության դնել: Դա անելու համար օրենքի հակառակորդներին անհրաժեշտ է հավաքել ավելի քան 56 հազար ստորագրություն:
Իսկ եթե, ի վերջո, օրենքն ընդունվի, ապա Մերիլենդը կդառնա 8-րդ նահանգն, որտեղ միասեռականները կարող են օրինականացնել իրենց հարաբերությունները,- տեղեկացնում է korrespondent.net: