ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրում է Կոնգրեսին առաջիկա մի քանի շաբաթում քվեարկել նավթային ընկերությունների սուբսիդիայի վերացման դեմ: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
«Ներկայումս հարկատուների գրպանից շուրջ 4 միլիարդ դոլար է ուղղվում նավթային ոլորտի սուբսիդավորմանը: Եվ խոսքն այն ընկերությունների մասին է, որ մեր հաշվին ստանում են ռեկորդային` տարեկան տասնյակ միլիարդների շահույթ: Ամեն անգամ, երբ բարձրանում են բենզինի գները, ու դուք լիցքավորում եք ձեր ավտոմեքենան, նրանք ավելի շատ գումար են վաստակում»,- ասել է Օբաման` երեկ ելույթ ունենալով Նյու Հեմփշիր նահանգում։
Այսպիսի վիճակը, ըստ նախագահի, չի կարող շարունակվել:
«Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, դա անթույլատրելի է: Եվ ես կխնդրեմ Կոնգրեսին հենց հիմա վերացնել նավթարդյունաբերության հովանավորությունը: Ես ուզում եմ, որ նրանք այս հարցով քվեարկություն կազմակերպեն հաջորդ շաբաթների ընթացքում, որի ընթացքում մենք կտեսնենք, թե ովքեր են ժողովրդի կողմը, ովքեր` նավթարդյունահանողների»,- հավելել է Օբաման:








































