«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Աժ նախագահի մշակութային հարցերով խորհրդատուի պաշտոնում է նշանակվել հեռուստասերիալի դերասանուհի Մերի Փայտյանը:
«Ուշագրավն այն է, որ Նիկոյանի խորհրդատուն սերիալներում կատարում է հիմնականում երկրորդական դերեր: Թե ինչ խորհուրդներ է տալու դերասանուհին Նիկոյանին, անհասկանալի է. երկու օր է` Աժ-ում նրան հանդիպելու մեր փորձերն ապարդյուն են անցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Փայտյանը հազվադեպ է աշխատանքի գալիս»,- հավելում է թերթը:











































