Դրամատուրգ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը երեկ նշանակվել է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթի` «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: Այս մասին «Հժ»-ի թղթակցին ասել է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:
«Գրական թերթի» արդեն նախկին գլխավոր խմբագիր Սամվել Կոսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նա, սակայն, ըստ Լևոն Անանյանի, կշարունակի աշխատել նույն խմբագրությունում: ԳՄ նախագահը հույս է հայտնել, որ այդ փոփոխությամբ թերթը կաշխուժանա, կդառնա այսօրվա գրական կյանքի հայելին: Ի դեպ, «Գրական թերթը» կունենա նաև կայք»,- հավելում է թերթը:










































