Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Իլիա Բ-ն ջերմորեն ընդունեց վիրահայ պատվիրակությանը

Սույն թվականի հունվարի 10–ին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, այցելեցին Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, ուր նրանց դիմավորեց Վրաց եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերասիմ միտրոպոլիտը և ուղեկցեց պատրիարքի պաշտոնական ընդունարան:
Նորին սրբություն Իլիա Բ-ն ջերմորեն ընդունեց վիրահայ պատվիրակությանը և Վրաց եկեղեցու անունից շնորհավորեց հայ ժողովրդին և Հայ եկեղեցուն, Ամենայն Հայոց կաթողիկոսին, ՀՀ նախագահին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Հանդիպմանը շնորհավորական և ողջույնի խոսքով հանդես եկան թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայտնի մտավորական և հասարակական գործիչ Գիվի Շախնազարը և Վրաստանում հայ գործարարների միության ներկայացուցիչ Սամվել Աղեկյանը։ Վիրահայ պատվիրակությունը Համայն Վրաց պատրիարքին փոխանցեց վրացահայ հայտնի գեղանկարիչ Լև Բոյախչևի աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի հայ գործարարների միության ներկայացուցիչներ և պատրիարքական փոխանորդ Թեոդոր միտրոպոլիտը:
Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնորլորտում: Համայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ն մեկ անգամ ևս իր հարգանքը և բարեկամական սերը արտահայտեց ողջ հայության հանդեպ և հորդորեց հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրությանն ու բարեկամությանը՝ հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն մեր եկեղեցիներին և ժողովուրդներին հուզող հարցերը:
Իլիա պատրիարքը վիրահայ պատվիրակությանը պատրիարքարանի մառանից գինի նվիրեց` հույս հայտնելով նաև, որ այս տարի կկայանա Նորին սրբություն Գարեգին Բ-ի եղբայրական այցը Վրաստան, ու վստահեցնելով, որ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոսին և վերահաստատել հայ-վրացական եկեղեցական հնամենի բարեկամությունը:
Վիրահայոց թեմի մամլո դիվան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում