Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) հաջողվել է կանխել Սիրիայի Ազատ բանակի (ССА) հրամանատարների առևանգումը: Պլանավորված էր Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում գտնվող ճամբարից առևանգել ССА-ի հնդապետ Ռիադ ալ-Ասադին, բրիգադի գեներալ Մուսթաֆա աշ-Շեյխին և մի շարք այլ սպաների:
Օպերացիան պետք է իրականացներ Սիրիայի «Ալ-Մուհաբարաթ» հետախուզության աշխատակիցը: Սակայն MIT-ին հաջողվել է փետրվարի 25-ին ձերբակալել նրան և նրա հանցակիցներին: Թուրքական հետախուզությանը դա հաջողվել է անել նրա շնորհիվ, որ Հաթայում մի շարք պաշտոնյաների խոշոր գումարներ են առաջարկվել վրանային ճամբարում գտնվող ССА-ի հրամանատարների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Սիրիայում ձերբակալվել են MIT-ի ավելի քան 40 սպաներ:








































