Այսօր կառավարության նիստում որոշվեց թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարին կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային բանկային հաշիվներ:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նախագծի ընդունման նպատակը, այն է՝ ապահովել Գագիկ Պապոյանի հետ փոխկապակցված` ձախողված կառուցապատման ծրագրերով «Գապբնակշին», «Վիսկոն», «Նարեկգրադ», «Գրանդինվեստ» ՍՊԸ-ների կառուցապատողների գծով վերահսկվող դրամական հոսքերի հավաքագրումը և ծրագրերի ավարտման նպատակներով դրանց ծախսումները:
Հաշիվը տնօրինվելու է նախարարության աշխատակազմի կողմից` ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի որոշումների համաձայն:
Վարչապետը հետաքրքրվեց` արդյոք այդ խորհուրդն արդեն ձևավորվե՞լ է, և նշեց, որ պետք է խորհրդի աշխատանքներին մասնակից դարձնել նաև հանրության ներկայացուցիչներին:
«Ձեր հրամանը, որքան գիտեմ, ստացել ենք, շուտով կձևավորենք նիստ»,- պատասխանեց Վ. Գաբրիելյանը:










































