Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

1867թ. այս օրը ծնվեց հայտնի գրող Նար-Դոսը. (պատմություն)

1867թ. այս օրը Թիֆլիսում ծնվեց գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել):

Նրա հայրր մանր առևտրական էր և նյութական մեծ հնարավորություններ չուներ որդուն բարձր կրթություն տալու համար: Մանուկ Միքայելը սկզբնական կրթությունն ստացել է Հավլաբար թաղի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում: Ցարի հրամանով փակվում են հայկական դպրոցները, և նա ուսումր շարունակում է ռուսական երկդասյա դպրոցում, այնուհետև Քութայիսի ուսուցչական սեմինարիայում, որը չի ավարտում՝ միջոցներ չունենալու պատճառով:

Վերադառնալով ծննդավայր՝ րնդունվում է արհեստագործական ուսումնարան, միակ տեղը, ուր սովորելն անվճար էր: Այստեղ նա ծանոթանում և մտերմանում է հետագայում անվանի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ, որին բաժին էր ընկել նույն ճակատագիրը. երկուսն էլ ամբողջովին նվիրված էին գրականությանը, բայց ստիպված էին ապրել իրենց հոգուն խորթ միջավայրում: Այսքանով էլ ավարտվում է ապագա գրողի ուսումնառությունը:

Հեշտ չի ընթացել Նար-Դոսի նաև հետագա կյանքը: Նա երկար տարիներ հոգնեցնող ու միօրինակ աշխատանք է կատարել թերթերի խմբագրություններում: Ստեղծագործելու հնարավորություն ունեցել է միայն աշխատանքից ազատ սակավաթիվ ժամերին՝ արդեն հոգնած և ուժասպառ: Սակայն բացառիկ տաղանդն ու բոլորանվեր սերը գրականության նկատմամբ նեցուկ են եղել նրան, որ մեր գեղարվեստական մշակույթը հարստացնի պատկառելի վաստակով ու մնայուն արժեքներով:

Նար-Դոսի ստեղծագործությունը բարձր է գնահատվել հատկապես խորհրդային իշխանության տարիներին: 1931թ. պետականորեն նշվում է նրա գրական գործունեության 45-ամյակը և շնորհվում է ժողովրդական գրողի պատվավոր կոչում:

Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը:

Նար-Դոսը վախճանվել է 1933 թ. Թիֆլիսում: Աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում