Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է երկու օր առաջ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումը, որով չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը.
«Սահմանադրական խորհրդի որոշումը Ֆրանսիային փրկեց խայտառակությունից: Այդպիսի որոշում ընդունելով՝ Ֆրանսիան վստահություն ձեռք բերեց իր նկատմամբ: Ամոթալի եմ համարում նախընտրական կամպանիայի ժամանակ այդ հարցի շահարկումը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կանխեց այդ խայտառակությունը»:








































