«Առավոտ»-ը գրում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
«Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ երեկ երեկոյան ոստիկանները Մոլդովական 15 հասցեում գտնվող նախկին կաթսայատանը կից շինության մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ 12 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակներով, 9 հատ ПК տեսակի գնդացիր, 4 հատ հակատանկային ականանետ, СВД տեսակի հրազեն՝ դիպուկահարի հարմարանքներով, 4 տասնյակից ավելի F1 տեսակի նռնակներ, մեծ քանակությամբ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ և պայթուցիկներ՝ իրենց պայթուցիչներով:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նշված շինությունը պատկանում Է Երևանի բնակիչ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի պարեկ, 47-ամյա Արշավիր Կարապետյանին»:
Նախաքննության շահերից ելնելով` ֆոտոլրագրողը շատ մանրամասներ չի հայտնել:









































