Հյուսիսային Կորեայի դաշնակից Չինաստանը այսօր ողջունել է Փխենյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք կկասեցնեն միջուկային փորձարկումները և ուրանի հարստացման գործընթացը` դրա փոխարեն ստանալով ԱՄՆ-ի օգնությունը:
Associated Press-ը տեղեկացնում է, որ Փխենյանի իշխանությունը, որը ղեկավարվում է Կիմ Չեն Իրի երիտասարդ որդի Կիմ Չեն Ունի կողմից, չորեքշաբթի օրը նաև խոստացել է դադարեցնել հրթիռների փորձարկումները և թույլ տալ, որ ՄԱԿ-ի փորձագետները գնահատեն ուրանի հարստացման գործընթացը երկրում:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը իր հայտարարության մեջ ասել է, որ իրենք ողջունում են Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը և նրանց քայլերը ՝ խաղաղություն և կայունություն ձեռք բերելու ուղղությամբ: