ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասում է, որ Օբամայի վարչակազմը պատրաստվում է արագորեն նոր և առավել խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:
Ինչպես գրում է Associated Press-ը, Քլինթոնը հայտնել է, որ նման որոշում կայացվել է այն պատճառով, որ Կոնգրեսում անհանգստություններ կան, թե Սպիտակ տունը բավական աշխատանք չի իրականացնում վերացնելու համար այն ֆինանսական հաստատությունները, որոնք գործարք են կնքում Իրանի հետ:
Քլինթոնն արտաքին հարաբերությունների կոմիտեին ասել է, որ իրենք փորձում են հնարավորինս արագ և խիստ ներկայացնել այդ պատժամիջոցներն Իրանի դեմ, և դրա պատճառն այն է, ինչն այժմ տեղի է ունենում Իրանում։ «Մենք կարծում ենք, որ տնտեսական ճնշումը կարող է ազդել նրանց որոշումների վրա»,– ասել է Քլինթոնը:











































