2011 թ. ընթացքում օրենսդրության մեջ գքերի ոլորտում որևէ հարկ չի բարձրացվել: Այս հայտարարությունն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան գրքերի թանկացման վերաբերյալ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրման, արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Սա կարևորագույն խնդիր է, որ քաղաքականությունն այդ ոլորտում եղել է գրքերի վրա հարկերի չբարձրացումը»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպել են գրահրատարակիչների հետ, պարզաբանել են, որ կա օրենքի տարընթերցում, և իրենք կտան պաշտոնական պարզաբանում, որ որևէ նոր դրույքաչափ չի առաջարկվել:
Նախարարի խոսքով՝ գրահրատարակչության ոլորտում արդեն իսկ կան բավականաչափ արտոնություններ, որոնցից օգտվում են պարբերականները, մանկական գրքերը, դասագրքերը: Վ. Գաբրիելյանը նշեց, որ գեղարվեստական գրականության դեպքում հրատարակիչները ևս մոտ 30 մլն դրամի չափով արտոնություն են ուզում, սակայն այս տարվա բյուջեով գրահրատարակչական ծախսերի համար արդեն հատկացվել է 132 մլն դրամ:









































